May 15

Բնության երևություն, հրաբուխ

•Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

May 10

Կանաչ արևռը

Մի-օր, ես ինչպես միշտ տանջվելով վեր եմ կենում իմ անկողնուց։ Առաջին անգամ տեսա դեղին արև, թե կանչ ես ինքս էլ չգիտեմ, մի քանի ժամ տանջվում էի իմանալով, թե ինչ գույնի է արևը։ հետո էլ գնացի ինչ-որ խաղ խաղալու, բայց խաղալիքի մեջ արևն էր կանաչ։ հետո գնացի իմ սեյնակ ու սկսեցի  խաղալ։ Խաղի ժամանակ դադար տվեցի ու ինքս ինձ ասացի․

-Իսկ եթե արևի վրա մի մեծ կանաչ ռակետ է ընկել, որ դարձել է այսպես կանաչ։

Հետո մտածեցի, որ պետք է արևին փրկել ու թղթից սարքած ռակետա ու թռա։ Թռիչքի պահին տեսա շատ արևներ, հետո իմ ռակետի թեվը պոկվեց ու ռակետան ընկավ արևներից մեկի վրա, ու ես իմ անկողնուց վեր թռա ու տեսա, որ լուսինա է կանաչ, իսկ արևը ինչպես կար, այդպես էլ  մնացել էր։ 

May 3

Հետաքրքիր տեղեկություն Ապարանի մասին

Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարանը հնում կոչվել է Քասաղ, առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը՝ 2-րդ դարում Casala ձևով։

Continue reading
May 2

«Ես և ամպիկը»

Մի օր ես չիգիտեմ ինչպես հայտնվեցի, թե չհայտնվեցի,  լավ ,երևի թե հայտնվեցի՝ ինչ-որ փափուկ բարձի կամ խաղալիքի վրա, ինքս էլ չգիտեմ։ Երկար-երկար էի մտածում,հետո՝ երևի մեկ ժամ անց հասկացա, որ պետք է աչքերս բացեմ ու տեսնեմ, թե որտեղ եմ։ Աչքերս բացելով ինքս ինձ ասացի, չէ լավ ,ոչինչ էլ չասացի։ Լավ արդեն բոլորը հետաքրքրվեցին թե որտեղ եմ։ Բացեցի աչքերս ու տեսա, որ «ԵՍ ԱՄՊԵՐԻ ՎՐԱ ԵՄ» հա իսկապես ամպերի, հենց ամպերի, ինքս էլ զարմացա թե ինչպես։ Հետո ինչ որ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ամպերը սկսեցին խոսել ինձ հետ, հա՛-հա՛  իսկապես,  այսօր Ապրիլի մեկը չի, որ կատակեմ։

Continue reading
April 17

Համբարձում

Համբարձում (հուն․՝ Ανάληψις τοῦ Σωτήρος; լատին․՝ ascensio), քրիստոնեական տոն։ Սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստոնեական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։

April 10

Ալիսա գլորիկը                                                         Ջանի Ռոդարի

Առաջադրանքներ

1.Գտի՛ր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրիր:

Դոփել-ոտքով գետնին խփել

Առարկել-հակաճառել, խոսքով հակառակվել:

2.Ինչպիսի՞ն էր Ալիսան, պատմիր նրա մասին:

Ալիսան փոքր, ճարպիկ, չարաճճի և անվախ էր։

3.Ի՞նչ կլիներ եթե Ալիսա գլորիկը մեր դասարանում սովորեր:

Ալիսան ամեն ինչի մեջ կմտներ, դաս չէր սովորի, կփախչեր, և բակում խաղալիս նա կդառնար մեր գնդակը։

4.Փեինթ նկարչական ծրագրով նկարի՛ր Ալիսա գլորիկին և մյուս առաջադրանքների հետ տեղադրի՛ր բլոգում: